ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Նիագարայի ջրվեժի շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել՝ կապված սպասվող արևի խավարման հետ

Նիագարայի ջրվեժի շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել՝ կապված սպասվող արևի խավարման հետ

Կանադայի իշխանությունները, որը գտնվում է Նիագարայի ջրվեժի շրջանում (Օնտարիո նահանգ), արտակարգ դրության ռեժիմ են հայտարարել ապրիլի 8-ին սպասվող Արեգակի ամբողջական խավարման կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Նիագարայի շրջանի մամուլի հաղորդագրությունը: 

«Արտակարգ իրավիճակների ռեժիմը հայտարարվում է արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության մասին օրենքի դրույթների համաձայն»,-ասվում հաղորդագրության մեջ:  

Ավելի վաղ Նիագարայի ոստիկանությունը նախազգուշացրել էր, որ մինչև մեկ միլիոն մարդ կարող է գալ տարածաշրջան՝ արևի խավարումը տեսնելու համար, քանի որ Նիագարայի ջրվեժը աշխարհի լավագույն վայրերից մեկն է՝ այս բնական երևույթը դիտելու համար: Այս կապակցությամբ ջրվեժի տարածքում սպասվում են ոչ միայն մարդկանց մեծ կուտակումներ, այլև ավտոմոբիլային երթևեկության հետ կապված խնդիրներ, մեծ հերթեր բենզալցակայաններում, խանութներում, ռեստորաններում և բնակչության սպասարկման այլ կենտրոններում: Այդ հոսքերը կարգավորելու համար տեղական իշխանությունները մոբիլիզացնում են բոլոր ռեսուրսները։

  • Կիսվել: