երեքշաբթի, օգոստոս 4
4 / 8 / 2026
Նեթանյահուն խոսել է Գազայի վերաբերյալ Թրամփի հետ ունեցած անհամաձայնության մասին

Նեթանյահուն խոսել է Գազայի վերաբերյալ Թրամփի հետ ունեցած անհամաձայնության մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ անհամաձայնություններ ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ կապված անցած շաբաթ Գազայի կայունացմանն ուղղված «Խաղաղության խորհրդի» (Board of Peace) համաձայնագրի հետ։  Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

«Նախագահ Թրամփի հետ տարաձայնություններ կան, և ես չեմ թաքցնում դրանք՝ կապված ՀԱՄԱՍ-ի հետ վերջերս ձեռք բերված համաձայնագրի վերաբերյալ», - ասել է Նեթանյահուն Խաղաղության խորհրդի գլխավոր բանագնաց Նիկոլայ Մլադենովի հետ հանդիպումից հետո։

Նա նաև հավելել է, որ «ՀԱՄԱՍ-ը պետք է զինաթափվի, իսկ Գազայի հատվածը՝ ապառազմականացվի, նախքան վերակառուցման փուլին անցնելը»։

Նախորդ շաբաթ Թրամփը հայտարարել էր, որ խորհուրդը ՀԱՄԱՍ-ի հետ ձեռք է բերել «պատմական» համաձայնություն, որի համաձայն պաղեստինյան խմբավորումը պետք է վայր դնի զենքը, իսկ իսրայելական զորքերը պետք է դուրս գան պատերազմից ավերված անկլավից։

Սակայն Իսրայելի դիմադրության ֆոնին Խաղաղության խորհուրդը հայտարարել է, որ Իսրայելի զորքերի դուրսբերումը Գազայից կսկսվի միայն ՀԱՄԱՍ-ի լիակատար զինաթափումից հետո։

«Իսրայելի պաշտպանության բանակի դուրսբերումը Դեղին գծից այն կողմ տեղի կունենա միայն զինաթափման գործընթացի ավարտից հետո, ինչպես ՀԱՄԱՍ-ը պարտավորվել է միջնորդների առջև։ Սա վերաբերում է ինչպես թեթև զինատեսակներին, այնպես էլ ծանր սպառազինությանը և թունելներին»,- նշվել է  X-ում խորհրդի գրառման մեջ։

 

  • Կիսվել: