երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Նեթանյահուն հայտնել է Իսրայելի նպատակները

Նեթանյահուն հայտնել է Իսրայելի նպատակները

Իսրայելն Իրանի դեմ գործողությամբ հետապնդում է երեք հիմնական նպատակ՝ Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերի ոչնչացում, ինչպես նաև այսպես կոչված «ահաբեկչության առանցքի»՝ չեզոքացում։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Մենք ուզում ենք տեսնել արդյունքներ, և սա նշանակում է երեք բան՝ միջուկային ծրագրի ոչնչացում, բալիստիկ հրթիռներ արտադրելու հնարավորությունից զրկում և Իրանի «ահաբեկչության առանցքի» վերացում»,- ասել է նա։

Ավելի վաղ Իսրայելը հայտարարել էր գործողության միայն երկու հիմնական նպատակի մասին՝ Թեհրանի միջուկային և հրթիռային ծրագրերի ոչնչացումը։

  • Կիսվել: