չորեքշաբթի, օգոստոս 5
5 / 8 / 2026
Նեթանյահուն հայտարարել է Գազայի հարցում Թրամփի հետ տարաձայնություններ ունենալու մասին

Նեթանյահուն հայտարարել է Գազայի հարցում Թրամփի հետ տարաձայնություններ ունենալու մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ տարաձայնություններ ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Գազայում կարգավորման մեխանիզմների հարցում:

Նա նշել է, որ մինչև Գազայի հատվածի վերականգնմանն անցնելը ՀԱՄԱՍ-ը պետք է լիովին զինաթափվի:

Ավելի վաղ ամերիկյան կողմի նախաձեռնած Խաղաղության խորհուրդը հաստատել էր, որ ՀԱՄԱՍ-ը պաշտոնապես պարտավորվել է զինաթափվել, ինչին կհաջորդի Գազայից ՑԱՀԱԼ-ի դուրսբերումը։

Սակայն Իսրայելից հայտարարել են, որ դա չի բխում Հրեական պետության շահերից, և ռազմական գործողությունները պետք է շարունակվեն, մինչև ՀԱՄԱՍ-ն ամբողջությամբ չչեզոքացվի:

  • Կիսվել: