կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Նեթանյահուն ասել է Մակրոնին, որ Իսրայելն օգնում է Ուկրաինային՝ թիրախավորելով Իրանին

Նեթանյահուն ասել է Մակրոնին, որ Իսրայելն օգնում է Ուկրաինային՝ թիրախավորելով Իրանին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ասել է, որ Իրանի դեմ Իսրայելի գաղտնի գործողությունները, ի վերջո, օգնում են այլ երկրներին, այդ թվում՝ Ուկրաինային։

Նրա խոսքով՝ Երուսաղեմը «անկախ է գործում Իրանի դեմ տարբեր մակարդակներում, սակայն այդ գործունեությունը նաև համակարգված նպատակ ունի նվազեցնել կամ վնաս հասցնել այդ իսլամական հանրապետության հնարավորություններին», որոնք այն կարող է կիրառել Իսրայելի դեմ։

«Իհարկե, այն նաև նվազեցնում է Իրանի՝ այլ երկրների հետ կապված հնարավորությունները կամ վնաս է հասցնում դրանց»,- ասել է Իսրայելի վարչապետը։

Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպման ընթացքում նա նաև մտահոգություն է հայտնել Ռուսաստանի ու Իրանի միջև աճող համագործակցության կապակցությամբ։

  • Կիսվել: