երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Թուրքիայի դեմ պատժամիջոցների վերաբերյալ օրինագծին

Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Թուրքիայի դեմ պատժամիջոցների վերաբերյալ օրինագծին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը գրեթե միաձայն հավանություն է տվել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին օրինագծին. պատճառը այդ երկրի կողմից Սիրիայում ռազմական գործողություներն են, ինչպես նաև ռուսական C-400 համակարգեր գնելը: Այս մասին հայտնում է Риа Новости-ն:

Օրինագծի համաձայն՝ առաջարկվում է պատժամիջոցներ սահմանել թուրք բարձրաստիճան անձանց դեմ, ներառյալ պաշտպանության նախարարի, ինչպես նաև արգելափակել թուրք պաշտոնյաների ակտիվները: Առաջարկվում է նաև պատժամիջոցներ սահմանել թուրքական Halk Bankasi կամ Halkbank բանկի դեմ:

Փաստաթղթով նաև հանձնարարվում է տվյալներ ներկայացնել Կոնգրես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ընտանիքի` ԱՄՆ-ում ունեցած ակտիվների մասին:

  • Կիսվել: