չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Նեպալի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով առնվազն 16 մարդ է զnhվել

Նեպալի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով առնվազն 16 մարդ է զnhվել

Նախնական տվյալներով՝ ջրի հոսքերը կարող են քարշ տված լինել մոտ 1,000 մարդու։ Այս թիվը պաշտոնապես հաստատված չէ, և տուժածների ստույգ թիվը մնում է անհայտ, քանի որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Այս պահին տուժած շրջաններում փրկվել է 20 մարդ։ Գործողությանը ներգրավված է ընդհանուր առմամբ 15 ուղղաթիռ. 7-ը պատկանում են Նեպալի բանակին, մնացածը՝ այլ գերատեսչությունների։

Իշխանությունները կոչ են արել բնակիչներին պահպանել զգոնություն և տեղափոխվել բարձրադիր վայրեր՝ կրկնակի ջրհեղեղի վտանգի պատճառով։ Օգնության կարիք ունեցող և առանց կապի մնացած տուժածներին խորհուրդ է տրվում խարույկներ վառել, որպեսզի փրկարարները կարողանան նկատել ծուխը։

Նեպալի ոստիկանության տվյալներով՝ ջրհեղեղի պատճառ է դարձել Բհոտե-Կոշի գետում ջրի մակարդակի կտրուկ բարձրացումը, որի ակունքը գտնվում է Տիբեթի տարածքում։ 

Հիշեցնենք, որ սողանքի հետևանքով անհայտ կորել է ավելի քան 380 զբոսաշրջիկ, այդ թվում՝ 291 օտարերկրացի, հայտնում է երկրի զբոսաշրջության վարչությունը։

  • Կիսվել: