երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Նեոօսմանյան երևակայությունները փոխարեն, թող կենտրոնանա իր երկրի տնտեսության վրա․ Հունաստանի վարչապետը՝ Էրդողանի մասին

Նեոօսմանյան երևակայությունները փոխարեն, թող կենտրոնանա իր երկրի տնտեսության վրա․ Հունաստանի վարչապետը՝ Էրդողանի մասին

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հարցազրույց է տվել CNN International հեռաուստալիքին, որտեղ անդրադարձել է նաև Թուրքիայի հետ ստեղծված իրավիճակին:

Նա նշել է, որ նախագահ Էրդողանը ավելի լավ կծառայի իր ժողովրդին՝ կենտրոնանալով տապալված թուրքական տնտեսության աշխուժացման վրա, նեոօսմանյան երևակայությունները վերակենդանացնելու փոխարեն։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ասել էր, որ այսուհետ իր համար չկա այնպիսի քաղաքական գործիչ, ինչպիսին Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն է:

«Նրա հետ հանդիպմանը մենք որոշեցինք, որ չենք խառնելու երրորդ երկրներին մեր հարաբերություններին, չնայած դրան, նա ԱՄՆ այցի ժամանակ ասաց այն ամենը, ինչ կարելի էր ասել Թուրքիայի դեմ՝ կոչ անելով Թուրքիային F-16 չտալ: Այս տարի մենք նախատեսում էինք ռազմավարական խորհրդի նիստ անցկացնել, բայց ինձ համար Միցոտակիսի նման քաղաքական գործիչ չկա, ես նրա հետ չեմ հանդիպի», – հայտարերել էր Էրդողանը:

 

  • Կիսվել: