հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Նելսոն» փոթորիկի Իսպանիային հարվածելու հետևանքով կա 4 զոհ

«Նելսոն» փոթորիկի Իսպանիային հարվածելու հետևանքով կա 4 զոհ

«Նելսոն» փոթորիկը, որն անցել է Իսպանիայի մեծ մասի վրայով, առնվազն չորս մարդու կյանք է խլել։ Այս մասին հայտնում է  Euronews-ը: 

Ըստ աղբյուրի՝ նախօրեին Կատալոնիայի հարավում ՝ Տարագոնայում, խեղդվել են երկու հոգի ՝ 16-ամյա դեռահաս և 32-ամյա գերմանացի զբոսաշրջիկ, որը ցատկել է ջուրը՝ փորձելով փրկել նրան: 

Երկրի հյուսիսում՝ Աստուրիայում, տարերքի ժամանակ ալիքները հասել են 8 մետրի՝ խլելով երկու մարդու կյանք: 

Երկրի շատ շրջաններում մինչև հանգստյան օրերի ավարտը պահպանվելու է նարնջագույն նախազգուշացումը՝ ուժեղ քամու, ծառերի անկման և մշուշոտ ճանապարհների պատճառով:

  • Կիսվել: