Նավթի գները կտրուկ նվազել են, իսկ ասիական բորսաները՝ աճել. BBC
ԱՄՆ-Իսրայել և Իրան հակամարտության հնարավոր դադարեցման և խաղաղության համաձայնագրի սպասումների ֆոնին համաշխարհային շուկաներում կտրուկ փոփոխություններ են արձանագրվել։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Ասիական բորսաներում Brent տեսակի նավթի գինը նվազել է 5,5%-ով՝ հասնելով բարելի համար 97,90 դոլարի, իսկ ամերիկյան թեթև նավթի (WTI) գինը նվազել է 5,9%-ով՝ կազմելով 90,93 դոլար։
Զուգահեռաբար, Ճապոնիայի Nikkei 225 ինդեքսն իր պատմության մեջ առաջին անգամ հատել է 65,000-ի սահմանագիծը՝ աճելով 3%-ով։ Շուկաների այս արձագանքը պայմանավորված է փետրվարի 28-ից փակված Հորմուզի նեղուցի մոտալուտ վերաբացման հույսերով, որով անցնում է համաշխարհային նավթի և հեղուկացված բնական գազի մեկ հինգերորդը:


