Նավարկության վերսկսման համար Հորմուզի նեղուցի ամբողջական ականազերծումը պարտադիր չէ. ԱՄՆ էներգետիկայի նախարար
Պարտադիր չէ վնասազերծել Հորմուզի նեղուցում Իրանի տեղադրած բոլոր ականները, որպեսզի նավերը կարողանան վերսկսել երթևեկությունը կենսական նշանակություն ունեցող ուղիով։ Այս մասին Դուբրովնիկում «Երեք ծովերի» գագաթնաժողովի և բիզնես-համաժողովի շրջանակում Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ձեզ պարզապես ուղի է պետք, որով նավերը կկարողանան ելումուտ անել: Ըստ իս՝ դա կարող է արագ տեղի ունենալ»։
Ռայթը նաև նշել է, որ ԱՄՆ-ն ծրագրում է հայտարարել խողովակաշարերի վերաբերյալ «պատմական» համաձայնագրերի մասին, որոնք կհանգեցնեն դեպի Եվրոպա ամերիկյան նավթի և բնական գազի ներմուծման ծավալների ավելացմանը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Խողովակաշարի խաղաղ շինարարության ծրագրի» շրջանակում։


