հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՆԱՏՕ-ն պատրաստ է ուղիղ առճակատման ՌԴ-ի հետ. Հյուսիսատլանտյան դաշինք ռազմական կոմիտեի նախագահ

ՆԱՏՕ-ն պատրաստ է ուղիղ առճակատման ՌԴ-ի հետ. Հյուսիսատլանտյան դաշինք ռազմական կոմիտեի նախագահ

ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ, ծովակալ Ռոբ Բաուերը հայտարարել է, որ դաշինքը պատրաստ է ուղիղ առճակատման Ռուսաստանի հետ: Այս մասին նա ասել է RTP-ին տված հարցազրույցում՝ հավելելով, որ վերազինումը ՆԱՏՕ-ի առաջնահերթությունն է։ 

Ըստ Բաուերի՝ ՆԱՏՕ-ի երկրների քաղաքացիական արդյունաբերական արտադրությունը պետք է վերակողմնորոշվի դեպի ռազմական ոլորտ։ Այս համատեքստում ծովակալը կողմ է ՛՛խաղաղ ժամանակաշրջանի ռազմական տնտեսությանը՛՛

RTP-ն նշել է. ՛՛Ռոբ Բաուերը վստահեցնում է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է ուղիղ առճակատման Ռուսաստանի հետ՝ գիտակցելով, որ վերազինումը դաշինքի առաջնահերթությունն է՛՛:

Բաուերը նաև ընդունել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը կորցրել է ռազմական նախաձեռնության մենաշնորհը։ Նա միևնույն ժամանակ պնդել է, որ Ռուսաստանի ռազմավարական նպատակները ՛՛դուրս են գալիս Ուկրաինայի սահմաններից՝ հաշվի առնելով, որ Մոսկվան մտադիր է վերականգնել նախկին Խորհրդային Միության տարածքը՛՛:

 

  • Կիսվել: