ՆԱՏՕ-ն պատրաստ է շարունակել ՌԴ-ի հետ երկխոսությունը. Ստոլտեբերգ
ՆԱՏՕ-ում պատրաստ են քննարկել Ռուսաստանի հետ թեմաներ, որոնք տագնապ են առաջացնում վերջինիս մոտ, սակայն խոսք չի կարող լինել Ուկրաինային և այլ երկրներին՝ դաշինքին միանալու հարցն ինքնուրույն որոշելու իրավունքից զրկելու մասին։ Այս մասին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Խոսելով այն մասին, թե պատրա՞ստ է դաշինքն ընդառաջ գնալ Ռուսաստանին և երաշխավորել, որ Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ՝ Ստոլտենբերգը նշել է, որ իրենք պատրաստ են բանակցություններ անցկացնել, ՛՛սակայն հնարավոր չեն փոխզիջումներն այն հարցում, ինչ վերաբերում է իրենց ուղին ընտրելու երկրների իրավունքին՛՛։
Ստոլտենբերգի խոսքով՝ Ուկրաինայի հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունները կսահմանեն միայն դաշինքի կազմի մեջ մտնող 30 երկրները։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը որևէ կերպ չի կարող ազդել այդ գործընթացի վրա։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև ասել է, որ Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի դեպքում երկիրը կբախվի լուրջ պատասխանի և քաղաքական ու տնտեսական լուրջ հետևանքների։ Այնուամենայնիվ, նա հավելել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է շարունակել ՌԴ-ի հետ երկխոսությունը:


