կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ՆԱՏՕ-ն հայտարարություն է տարածել Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի վերաբերյալ

ՆԱՏՕ-ն հայտարարություն է տարածել Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի վերաբերյալ

ՆԱՏՕ-ն կարծում է, որ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագիրը (ДСНВ, СНВ-III) նպաստում է աշխարհում կայունությանը։ Նման հայտարարություն է տրված Հյուսիսատլանտյան դաշինքի կայքում։

«ՆԱՏՕ-ի դաշնակիցները համաձայն են, որ СНВ-III-ը խթանում է միջազգային կայունությունը՝ սահմանափակելով Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ռազմավարական միջուկային ուժերը: Ուստի մենք մտահոգությամբ նշում ենք, որ Ռուսաստանը չի կատարել պայմանագրի իրավաբանորեն պարտադիր պահանջները»,- ասված է հայտարարության մեջ։

ДСНВ-ը կամ СНВ-III-ը պայմանագիր է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև, որն ուժի մեջ է մտել 2010-ին: Համաձայն դրա պայմանների՝ կողմերից յուրաքանչյուրը պետք է կրճատի իր միջուկային զինանոցները մինչև 700 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ, սուզանավից արձակվող բալիստիկ հրթիռներ և ծանր ռմբակոծիչներ, 1550 մարտագլխիկներ և 800 տեղակայված և չտեղակայված արձակման կայանքներ:

2021 թվականի հունվարին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պայմանագիր է ստորագրել պայմանագիրը հինգ տարով երկարաձգելու մասին՝ մինչև 2026 թվականի փետրվարի 5-ը։

  • Կիսվել: