հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելուն խանգարում են ահաբեկչական կազմակերպությունները. Չավուշօղլու

ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելուն խանգարում են ահաբեկչական կազմակերպությունները. Չավուշօղլու

ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելուն խանգարում են ահաբեկչական կազմակերպությունները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

Նա կարծիք է հայտնել, որ ցանկության դեպքում Ստոկհոլմը կարող է հաղթահարել այդ խոչընդոտները: Նա նշել է՝ Անկարան կդիտարկի Դաշինքին միանալու Շվեդիայի հայտը, միայն եթե վերջինս կատարի Թուրքիայի պահանջները:

Ավելի վաղ Շվեդիայի վարչապետ Ուլֆ Կրիստերսոնը, արձագանքելով Անկարայի մեղադրանքներին, հայտարարել էր, որ Շվեդիան, որպես պետություն, պատասխանատու չէ Ղուրանի այրման և հակաթուրքական ակցիաների հետևանքով Անկարայի և Ստոկհոլմի միջև լարվածության համար:

 

  • Կիսվել: