ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք մտահոգություններ է առաջացնում․ Իրանի նախագահ
Իրանի նախագահ Իբրահիմ Ռամսին և նրա ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են միջազգային իրադարձությունները և Վիեննայում ընթացող բանակցությունները:
Այս մասին հայտնում է իրանական Mehr News գործակալությունը։ Հեռախոսազրույցի ընթացքում Իրանի նախագահը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը լուրջ սպառնալիք է ներկայացնում տարբեր ոլորտներում, ինչպես նաև անկախ երկրների կայունության և անվտանգության համար: Անդրադառնալով Վիեննայում ընթացող բանակցություններին՝ ԻԻՀ նախագահը նշել է, որ Իրանը ձգտում է հասնելու ամուր համաձայնության։
«Հուսալի երաշխիքների տրամադրումը, քաղաքական խնդիրների դադարեցումը և պատժամիջոցների փաստացի վերացումը անհրաժեշտ պայմաններ են ամուր համաձայնության հասնելու համար», - հայտնել է Իբրահիմ Ռաիսին:
Խոսելով ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ Իրանի ակտիվ և արդյունավետ համագործակցության մասին՝ Ռուսաստանի նախագահը կարևորել է երկու կողմերի միջև արդյունավետ խորհրդակցությունների շարունակումը: