շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ՆԱՏՕ-ի պահպանումն այսօր ավելի կարեւոր է, քան սառը պատերազմի տարիներին. Մերկել

ՆԱՏՕ-ի պահպանումն այսօր ավելի կարեւոր է, քան սառը պատերազմի տարիներին. Մերկել

ՆԱՏՕ-ն այսօր նույնքան կարեւոր է, որքան սառը պատերազմի ժամանակ, ասել  է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ հաստատելով պաշտպանական ծախսերը մեծացնելու մտադրությունը, տեղեկացնում է AP-ը:

Մերկելը, ելույթ ունենալով Գերմանիայի խորհրդարանում Լոնդոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովից առա, հայտարարել է, որ «Եվրոպան չի կարող միայնակ պաշտպանվել, մենք ապավինում ենք Տրանսատլանտյան դաշինքին»:

Նա ասել է. «ՆԱՏՕ-ի պահպանումն այսօր ավելի կարեւոր է, քան սառը պատերազմի տարիներին: Մեզ համար կարեւոր է աշխատել այդ դաշինքում եւ ավելի շատ պատասխանատվություն ստանձնել»:

2014 թ. ՆԱՏՕ-ի անդամները համաձայնվել են մինչեւ 2024 թ. պաշտպանական ծախսերը մինչեւ ՀՆԱ 2% մեծացնել:

Ըստ Մերկելի՝ մինչեւ 2024 թ. ծախսերը կմեծանան մինչեւ 1,5% եւ կհասնեն 2%-ի՝ մինչեւ 2030-ականների սկիզբը: 

  • Կիսվել: