ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Նապոլեոնի կոշիկներն աճուրդի կհանեն

Նապոլեոնի կոշիկներն աճուրդի կհանեն

ֆրանսիական կայսր Նապոլեոն Բոնապարտին ենթադրաբար պատկանած կիսաճտքավոր կոշիկները կվաճառվեն փարիզյան «Դրուո» աճուրդում, տեղեկացնում է reuters-ը:

Ակնկալվում է, որ սակարկումների ընթացքում կոշիկների գինը կհասնի 80 000 եվրոյի։

Աճուրդային տանը նշել են, որ 40 չափի կիսաճտքավոր կոշիկները կարել է Մոնմարտրի վրա աշխատող կոշկակար Ժակը։ Նապոլեոնի մահից հետո այդ կոշիկները մնացել են Նապոլեոնի համհարզ, գեներալ Անրի Գասյեն Բարտրանին, այնուհետև դրանք հայտնվել են քանդակագործ Կառլո Մարոշետիի մոտ, որը ստեղծել է ձիու վրա Նապոլեոնի արձանը՝ նախատեսված նրա գերեզմանի համար։

Ավելի ուշ քանդակագործի որդին կոշիկները տվել է ֆրանսիացի սենատոր Պոլ Ռուին, որի ընտանիքում էլ դրանք պահպանվել են մինչ այսօր:

  • Կիսվել: