չորեքշաբթի, հուլիս 29
29 / 7 / 2026
Նախորդ օրվա կտրուկ անկումից հետո Brent-ի մեկ բարելի արժեքը հասել է 87 դոլարի

Նախորդ օրվա կտրուկ անկումից հետո Brent-ի մեկ բարելի արժեքը հասել է 87 դոլարի

Չորեքշաբթի առավոտյան նավթի գներն աճում են՝ նախորդ երկու առևտրաշրջանների արդյունքներով գրանցված կտրուկ անկումից հետո։

Լոնդոնի ICE Futures բորսայում «Brent» տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների մեկ բարելի արժեքը կազմում է 87,06 դոլար, ինչը 2,97 դոլարով (3,53 %-ով) բարձր է նախորդ աճուրդի փակման ցուցանիշից։ Երեքշաբթի դրանց գինը նվազել էր 4,27 դոլարով (4,8 %-ով)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 84,09 դոլարի։

Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային առևտրում «WTI» տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների գինն ավելացել է 2,62 դոլարով (3,31 %-ով)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 81,88 դոլարի։ Նախորդ աշխատանքային օրվա արդյունքներով դրանց արժեքը նվազել է 3,35 դոլարով (4,1 %-ով)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 79,26 դոլարի։

  • Կիսվել: