երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Մյանմայում հավանություն են տվել մահապատժի կիրառմանն առցանց խարդախության մեջ ներգրավվածների նկատմամբ

Մյանմայում հավանություն են տվել մահապատժի կիրառմանն առցանց խարդախության մեջ ներգրավվածների նկատմամբ

Մյանմայի խորհրդարանը հավանություն է տվել օրինագծին, որը նախատեսում է ընդհուպ մինչև մահապատիժ այն հանցագործների համար, որոնք հարկադիր աշխատանք են կիրառում առցանց խարդախության կենտրոններում: Այս մասին հաղորդում է AFP գործակալությունը:

Խորհրդարանի վերին պալատի խոսնակ Աուն Լին Դվեն հայտարարել է, որ օրենսդիրները հավանություն են տվել համապատասխան փոփոխություններին, որոնք կատարվել են  ստորին պալատի հետ խորհրդակցություններից հետո: Մայիսին հրապարակված օրինագծով նախատեսվում է 10 տարվա ազատազրկումից մինչև ցմահ բանտարկություն, ինչպես նաև մահապատիժ «բռնության, խոշտանգումների, ապօրինի ազատազրկման կամ դաժան վերաբերմունքի համար՝ առցանց խարդախության հետ կապված գործողությունների կատարումը հարկադրելու նպատակով»:

Հաստատված օրենսդրության համաձայն՝ դատարանը կարող է կայացնել մահապատժի դատավճիռ բռնության հետևանքով խարդախության զոհի մահվան դեպքում:

Հուլիսի 28-ին The Global New Light of Myanmar թերթը հաղորդել է Թաիլանդի հետ սահմանին Շվե Կոկկո և Մյավադի քաղաքների շրջաններն առցանց խարդախներից լիակատար մաքրելու մասին։ Նշված քաղաքներում վերջին ամիսներին, ընդհանուր առմամբ, քանդվել է հանցագործներին պատկանող 77 անօրինական կառույց, ինչպես նաև 17-հարկանի շենք: Հրատարակությունը նշում է, որ Մյանմայի կառավարությունը, համագործակցելով հարևան երկրների հետ, կշարունակի ջանքերը՝ պայքարելու առցանց խարդախության և անօրինական արգելված խաղերի դեմ:

 

  • Կիսվել: