չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Մտահոգված ենք Իսրայելի և Իրանի միջև լարվածության առնչությամբ․ այն տարածաշրջանի կայունության համար իրական վտանգներ է ստեղծում․ ՌԴ ԱԳՆ

Մտահոգված ենք Իսրայելի և Իրանի միջև լարվածության առնչությամբ․ այն տարածաշրջանի կայունության համար իրական վտանգներ է ստեղծում․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի Դաշնությունը խորապես անհանգստացած է Իսրայելի և Իրանի միջև շարունակվող պայթյունավտանգ էսկալացիայի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ մեջբերելով ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը։

«Մենք խորապես անհանգստացած ենք Իսրայելի և Իսլամական Հանրապետության միջև շարունակվող պայթյունավտանգ էսկալացիայի կապակցությամբ, որը տարածաշրջանում կայունության և անվտանգության համար իրական սպառնալիքներ է ստեղծում», - ասվում է ՌԴ ԱԳՆ կայքի մեկնաբանության մեջ:

Հայտարարության համաձայն՝ ակնհայտ է, որ վերոնշյալի արմատական պատճառը պաղեստինա-իսրայելական չլուծված հակամարտությունն է՝ հիմնված Անվտանգության խորհրդի և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հայտնի որոշումների վրա, ինչը անընդհատ աճող լարվածություն է հրահրում։

«Մենք ծայրահեղ անհրաժեշտ ենք համարում Մերձավոր Արևելքում ռազմաքաղաքական իրավիճակի արագ կարգավորումը, որը կբավարարի բոլոր խելամիտ խաղացողների շահերն ինչպես տարածաշրջանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս», - հավելել է Մարիա Զախարովան։

 

  • Կիսվել: