Մոտ 40 լցանավեր անցել են Հորմուզի նեղուցով և արտահանել 16 մլն բարել նավթ
Ուրբաթ գիշեր մոտ 40 լցանավեր անցել են Հորմուզի նեղուցով՝ հարավային խորջրյա ջրանցքով, և այնտեղով արտահանել մոտ 16 մլն բարել նավթ։ Այս մասին հայտնել է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում կատարելով ամերիկացի երեք պաշտոնյաների։
Նրանց տվյալներով՝ լցանավերը շարժվել են ինչպես նեղուցից դուրս գալու, այնպես էլ հակառակ ուղղությամբ։
Հորմուզի նեղուցը նավթի համաշխարհային առևտրի առանցքային երթուղիներից մեկն է․ դրանով անցնում է Մերձավոր Արևելքից հումքի մատակարարումների զգալի մասը։



