ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մոսկվայում սպանված են հայտնաբերվել «Գազպրոմբանկի» նախկին փոխնախագահն ու նրա ընտանիքի անդամները

Մոսկվայում սպանված են հայտնաբերվել «Գազպրոմբանկի» նախկին փոխնախագահն ու նրա ընտանիքի անդամները

Մոսկվայի արևմուտքի բնակարաններից մեկում սպանված է հայտնաբերվել «Գազպրոմբանկի» նախկին փոխնախագահ Վլադիսլավ Ավաևի ընտանիքը։

Ձեռնարկատիրոջ, նրա կնոջ և դստեր դիերի հայտնաբերմանը նպաստել է ընտանիքի վարորդը, ով տագնապ էր բարձրացրել՝ նրանց հետ կապ հաստատել չկարողանալու պատճառով։

«Իզվեստիա»-ի աղբյուրի տվյալներով՝ տղամարդն անձամբ է սպանել 47-ամյա կնոջն ու 13-ամյա դստերը, որից հետո ինքնասպան եղել։
Տեղեկություններ կան, որ սպանության շարժառիթը խանդն է։ Նախկին բանկիրը կնոջը կասկածել է դավաճանության մեջ։ Նշվում է, որ կինը հղի է եղել։

Դուռը ներսից կողպված է եղել։ Տանը հայտնաբերվել է 13 միավոր զենք։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածով, այն է՝ երկու և ավելի անձանց սպանություն։

  • Կիսվել: