շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մոսկվայում սկսվել է «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի ինքնությունը պարզելու գործընթացը

Մոսկվայում սկսվել է «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի ինքնությունը պարզելու գործընթացը

Մոսկվայի առողջապահության նախարարությունը հայտնել է «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ զոհվածների ինքնությունը պարզելու ընթացակարգի մեկնարկի մասին, գրում է «Коммерсант»-ը։

Արտակարգ իրավիճակների նախարարության հրապարակած ցուցակում այս պահի դրությամբ նշված է ինքնությունը պարզված 29 զոհի անուն (առողջապահության նախարարության ցուցակում  37 անձը հաստատված զոհ կա)։ Ընդհանուր առմամբ հայտնի է 133 զոհի մասին, փլատակների տակից շարունակում են դուրս բերել համերգասրահում մնացածների աճյունները։

«Ընթացակարգը տեղի է ունենում Մոսկվայի դատաբժշկական փորձաքննության բյուրոյում, որտեղ նախապես հրավիրված են հարազատները։ Աշխատանքներն իրականացվում են Մոսկվայի և Մոսկվայի մարզի մասնագետների, Արտակարգ իրավիճակների նախարարության և Քննչական կոմիտեի հետ համատեղ»,- նշվում է գերատեսչության հաղորդագրությունում։

Զոհվածների անձը հաստատելու համար կարող է պահանջվել մոլեկուլային գենետիկական հետազոտություն. դրա արդյունքներին պետք է սպասել առնվազն երկու շաբաթ:

Նույնականացման ընթացակարգը տեղի կունենա շուրջօրյա։ Հարազատներին օգնում են ձևակերպել փաստաթղթերը։ Նրանց տրամադրվում է նաև հոգեբանական աջակցություն։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: