Մոսկվայում օտարերկրացի է ձերբակալվել. ԱԴԾ
Մուրմանսկի մարզում ձերբակալվել է օտարերկրացի, որը մասնակցել է պետական կառավարման մարմինների շենքերի, տրանսպորտային օբյեկտների և քաղաքացիների կուտակման վայրերի հետախուզման նպատակով Մոսկվայում FPV անօդաչու արձակելու փորձին։ Այս մասին հայտնումէ ՌԴ ԱԴԾ-ն։
ԱԴԾ-ի տեղեկություններով՝ ուկրաինական կողմը ակտիվացրել է Մոսկվայում և Մոսկվայի մարզում դիվերսիոն–ահաբեկչական գործողություններ իրականացնելու փորձերը՝ թիրախների անմիջական հարևանությամբ փոքր հեռահարության անօդաչուների գործարկմամբ։
«Այսպես, 2026 թվականի օգոստոսին Մուրմանսկի մարզում ռուս-նորվեգական սահմանի ուղղությամբ շարժվելիս սահմանային գոտու մուտքի (անցման) կանոնները խախտելու համար ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի, որը առնչություն է ունեցել կառավարական շենքերի, տրանսպորտային ենթակառուցվածքների և քաղաքացիների կուտակման վայրերի հետախուզման նպատակով Մոսկվայում FPV անօդաչուի արձակման փորձին», – նշվում է հաղորդագրության մեջ։



