հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Մոսկվայում այրվում է «Սադովոդ» շուկան

Մոսկվայում այրվում է «Սադովոդ» շուկան

Հրդեհ է բռնկվել Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» շուկայում։ Այդ մասին տեղեկացրել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:
 
«Սադովոդում» հրդեհի մասին ահազանգը ստացվել է տեղի ժամանակով ժամը 11:58–ին (Երևանի ժամանակով 12:58–ին), հրդեհվել է կոնտեյներների մեջ եղած ապրանքը: Մեկ մարդ ծխահարվել է։
 
Նշվում է, որ փրկարարները տարհանել են 350 մարդու: Հրդեհի մարումը դժվարանում է խիտ կառուցապատման պատճառով:
 
Հրդեհի տարածումը կանխելու համար փրկարարներն ապամոնտաժում են անվնաս մնացած հարակից տաղավարները:
 
Նշենք, որ «Սադովոդ» շուկան (տարածքը ՝ 40 հա) գտնվում է Մոսկվայի օղակաձև ճանապարհի վրա՝ Մոսկվայի հարավում, և ներառում է ութ հազար խանութ։ Ամեն տարի «Սադովոդ» է այցելում 36,5 միլիոն գնորդ։

 

Հարկ է նշել, որ սա «Սադովոդ»-ի տարածքում առաջին հրդեհը չէ։ Այս տարվա հունիսին այնտեղ այրվել էին առեւտրի երեք տաղավարներ։ Փրկարարներին հաջողվել էր հրդեհը տեղայնացնել 30 քառ մ. տարածքում։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: