չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Մոսկվայի օդանավակայաններում անհայտ պատճառներով չեղարկվել եւ հետաձգվել է ավելի քան 30 չվերթ

Մոսկվայի օդանավակայաններում անհայտ պատճառներով չեղարկվել եւ հետաձգվել է ավելի քան 30 չվերթ

Մոսկվայի օդանավակայաններուն հետաձգվել է 27, չեղարկվել 7 չվերթ, վկայում են «Яндекс.Расписания»-ի տվյալները։ Մայրաքաղաքի օդային տարածքում սահմանափակումներ մտցնելու մասին չի տեղեկացվել, հայտնել է «Կոմերսանտը»։

Ժամը 08.19-ի դրությամբ Վնուկովոյում հետաձգվել էր ինը չվերթ, չեղարկվել երեքը։ Դոմոդեդովոյում հետաձգվել էր 12, չեղարկվել 4 չվերթ։ Շերեմետեւոյում հետաձգվել էր վեց չվերթ։

Ինքնաթիռների թռիչքների ժամանակավոր սահմանափակումները օդանավակայաններում սովորաբար մտցվում են անօդաչուների գրոհի սպառնալիքի դեպքում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ՀՕՊ համակարգը խփել է երկու անօդաչու Կրասնոդարի երկրամասում։ Այդ պատճառով սահմանափակվել են թռիչքները Սոչիի օդանավակայանում։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: