երկուշաբթի, հունիս 22
22 / 6 / 2026
Մոսկվայի օդանավակայաններում 17 չվերթ է չեղարկվել առատ ձյան պատճառով

Մոսկվայի օդանավակայաններում 17 չվերթ է չեղարկվել առատ ձյան պատճառով

ՌԴ տրանսպորտի նախարարությունն այսօր հայտարարել է, որ Մոսկվայի օդանավակայաններում առատ ձյան պատճառով չեղարկվել է 17 չվերթ։

«Օրվա սկզբից ի վեր չեղարկվել է 17 չվերթ», - ասվում է տրանսպորտի նախարարության հայտարարության մեջ։

Նաև նշվում է, որ Շերեմետևոյում վայրէջք կատարելու համար նախատեսված 5 ինքնաթիռ վերահասցեագրվել է Վնուկովոյի և Դոմոդեդովոյի այլընտրանքային օդանավակայաններ։

Նշվում է, որ Մոսկվայի բոլոր օդանավակայանների համապատասխան ծառայությունները ուժեղացված աշխատանք են կատարում ձյան մաքրման ուղղությամբ։

  • Կիսվել: