ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մոսկվայի մերձակայքում այրվում է «Օզոնի» պահեստը. հրդեհի մակերեսը 375 ք.մ. է

Մոսկվայի մերձակայքում այրվում է «Օզոնի» պահեստը. հրդեհի մակերեսը 375 ք.մ. է

Մոսկվայի մարզի Գրիվնո գյուղի «Օզոնի» պահեստում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ Մոսկվայի մարզի գլխավոր տնօրինությանը։
 
Վեց հարկանի շենքում բռնկված հրդեհի մասին տեղեկությունը ստացվել է Մոսկվայի ժամանակով 08:39-ին։ Առաջին մարտական ​​ստորաբաժանումների ժամանման պահին տանիքի տակից ծուխ է նկատվել։ Աշխատակիցները տարհանվել են։
«Հրդեհի մակերեսն այս պահին կազմում է 375 քմ, այրվում են դարակաշարերի վրա գտնվող տուփերի ապրանքներ»,- հայտնում են մամուլի ծառայությունից։
 

  • Կիսվել: