կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Մոսկվայի մարզի բնակիչներին զգուշացրել են վտանգավոր եղանակի մասին

Մոսկվայի մարզի բնակիչներին զգուշացրել են վտանգավոր եղանակի մասին

Մոսկվայի մարզում կանխատեսվող մառախուղի պատճառով օդերևութաբանները եղանակային վտանգի դեղին մակարդակ են հայտարարել։

«Մարզի որոշ հատվածներում ապրիլի 14-ի՝ երկուշաբթի օրվա գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ, տեսանելիությունը կնվազի մինչև 300 մ», – նշել են Հիդրոմետկենտրոնում։

Դեղին մակարդակը, որը կանխատեսումների քարտեզներում խորհրդանշում է պոտենցիալ վտանգավոր եղանակային պայմաններ, ուժի մեջ կմտնի Մոսկվայի ժամանակով ժամը 21:00-ից մինչև երկուշաբթի օրը՝ Մոսկվայի ժամանակով ժամը 09:00-ն։

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ մայրաքաղաքում գիշերը ջերմաստիճանը կլինի -3-ից մինչև -1 աստիճան, իսկ քաղաքի կենտրոնում՝ զրոյից մինչև +2 աստիճան։ Երկուշաբթի օրվա ընթացքում մետրոպոլիսում օդը կտաքանա 12ից-14 աստիճան, տարածաշրջանում՝ մինչև +15 աստիճան։

  • Կիսվել: