հինգշաբթի, հունիս 18
18 / 6 / 2026
  Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը

Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը

Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» («Ռամենսկոյե») և «Շերեմետևո» օդանավակայանները կրկին դադարեցրել են չվերթների ընդունումն ու ուղարկումը, զգուշացրել է «Ռոսավիացիան»: Այս մասին հայտնում է Ինտերֆակսը:

 

Սահմանափակումները մտցվել են անվտանգության նկատառումներից ելնելով։

Այս գիշեր արդեն եղել են ժամանակահատվածներ, երբ չորս օդանավակայաններն էլ միաժամանակ չեն սպասարկել չվերթները։ Ձեռնարկություններն աշխատում են սահմանափակումներով՝ Մոսկվայի վրա ԱԹՍ-ների զանգվածային հարձակման ֆոնին։

  • Կիսվել: