շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Մոսկվան Վաշինգտոնին կոչ է անում Ղրիմը ռուսական ճանաչել․ Զելենսկի

Մոսկվան Վաշինգտոնին կոչ է անում Ղրիմը ռուսական ճանաչել․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանն ազդանշան է ուղարկում Ամերիկային՝ Ղրիմը ճանաչելու վերաբերյալ։

«Հասկանալով, որ Ուկրաինան չի ճանաչի։ Եվ հասկանալով, որ Ուկրաինան ազդեցություն ունի եվրոպական հատվածում։ Նույնիսկ այն երկրները, որոնք այս պատերազմում մեր կողմնակիցները չեն, միևնույն է, Ուկրաինայի տարածքային ամբողջականության կողմնակիցն են։ Որովհետև հասկանում են, որ մեզ վտանգի ենթարկելով, նրանք վտանգի տակ կդնեն նաև իրենց որոշակի տարածքները», – հայտնել է Զելենսկին, փոխանցում է ՈւՆԻԱՆ-ը։

  • Կիսվել: