չորեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2026
Մոսկվան միջազգային հանրությանը կոչ է անում ուշադրություն դարձնել Կիևի hանցավnր գործողություններին խաղաղ բնակչության դեմ. Դմիտրի Պեսկով

Մոսկվան միջազգային հանրությանը կոչ է անում ուշադրություն դարձնել Կիևի hանցավnր գործողություններին խաղաղ բնակչության դեմ. Դմիտրի Պեսկով

Մոսկվան միջազգային հանրությանը կոչ է անում ուշադրություն դարձնել Կիևի հանցավոր գործողություններին խաղաղ բնակչության դեմ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ևս մեկ անգամ, առիթից օգտվելով, կցանկանայինք ուշադրություն հրավիրել միջազգային հանրության, ներգրավել միջազգային հանրության ուշադրությունը Կիևի ռեժիմի այս հանցավոր գործողությունների վրա», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նշենք, որ ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ Մերձմոսկվայում ուկրաինական ԱԹՍ հարվածի հետևանքով մասնավոր տուն է հրդեհվել, ինչի հետևանքով մահացել է 6 ամսական երեխա:

  • Կիսվել: