հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Մոսկվան և Պեկինը խստորեն դատապարտում են Իսրայելի գործողությունները. Պուտինն ու Սի Ծինփինը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում

Մոսկվան և Պեկինը խստորեն դատապարտում են Իսրայելի գործողությունները. Պուտինն ու Սի Ծինփինը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Քաղաքական գործիչները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։ Մասնավորապես՝ Իսրայելի և Իրանի միջև հակամարտության վերաբերյալ կողմերը հաստատել են, որ Ռուսաստանը և Չինաստանը հավատարիմ են նույնական մոտեցումներին և խստորեն դատապարտում են Իսրայելի գործողությունները, որոնք խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունը։

Ըստ Ուշակովի՝ Մոսկվան և Պեկինը ելնում են այն փաստից, որ իրավիճակը չի կարող լուծվել ուժով։

Սի Ծինփինը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը կարող է օգնել հակամարտության դեէսկալացմանը:

«Չինաստանի առաջնորդն ասել է, որ այս տեսակի միջնորդությունը կարող է նպաստել ներկայիս կրիտիկական իրավիճակի լիցքաթափմանը», - ասել է Ուշակովը։

  • Կիսվել: