Մոսկվան ակնկալում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրում՝ տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման համար. Պեսկով
Մոսկվան ակնկալում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրում՝ տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման համար:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք հույս ունենք, որ այս աշխատանքը (խաղաղության պայմանագրի ստորագրումը) կավարտվի»,-նշել է նա։ Նրա խոսքով՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրն անհրաժեշտ է տարածաշրջանում կայունության և անվտանգության մթնոլորտի համար:
«Մեր կողմից մենք պատրաստ ենք անել հնարավորը, որպեսզի նպաստենք այդ գործընթացին»,-հավելել Է Պեսկովը:
Ինչ վերաբերում է հավանական սրացումներին՝ Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը հուսով է, որ Երևանի և Բաքվի միջև նոր սրացում չի լինի։