Մոսկվա է ժամանել Հարավաֆրիկյան Հանրապետության պատվիրակությունը՝ ռազմական համագործակցության քննարկման համար
Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) զինվորական պատվիրակությունը ժամանել է Մոսկվա՝ Ցամաքային զորքերի գծով ռազմական համագործակցության հարցերի քննարկման համար: Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Հարավաֆրիկյան Հանրապետության զինված ուժերի զինվորական պատվիրակությունը՝ ցամաքային զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լոուրենս Մբաթայի գլխավորությամբ, ժամանել է Մոսկվա՝ երկկողմ ռազմական համագործակցության հարցերի քննարկման համար», - գերատեսչության հաղորդագրությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Միջոցառումն սկսվել է Ալեքսանդրյան այգում Անհայտ զինվորի գերեզմանի մոտ ծաղկեպսակներ դնելու արարողությամբ:


