երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Մոլդովայում միջազգային զորավարժություններ են մեկնարկել

Մոլդովայում միջազգային զորավարժություններ են մեկնարկել

Մոլդովայում մեկնարկել են JCET-2024 զորավարժությունները, որոնց մասնակցում են նաև Ռումինիայից և ԱՄՆ-ից հատուկ նշանակության գումարտակների զինվորները․ հայտնում է Մոլդովայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Ազգային բանակի զինվորները Ռումինիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների իրենց գործընկերների հետ միասին կմարզվեն JCET-2024 (Joint Combined Exchange Training) բազմազգ զորավարժություններին։ Դասընթացը տեղի կունենա Ազգային բանակի ուսումնական կենտրոններում՝ սույն թվականի ապրիլի 1-19-ը», - ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: