շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Մոլդովայի եւ Վրաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության հայտերի ներկայացումը նման է իրենց երկու վագոններն ուկրաինական գնացքին միացնելու փորձի. Կուլեբա

Մոլդովայի եւ Վրաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության հայտերի ներկայացումը նման է իրենց երկու վագոններն ուկրաինական գնացքին միացնելու փորձի. Կուլեբա

ԵՄ-ին անդամակցելու Մոլդովայի եւ Վրաստանի հայտը նման է իրենց երկու վագոններն ուկրաինական գնացքին միացնելու փորձի։ Այս մասին ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան, տեղեկացնում է Ինտերֆաքս Ուկրաինա-ն:

Նա նշել է, որ այդ հայտերը պետք է Կիեւի հայտից զատ դիտարկել։

՛՛Մեր վրացի եւ մոլդովացի գործընկերների հանդեպ ողջ հարգանքով հանդերձ՝ Մոլդովայի եւ Վրաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության հայտերի ներկայացումն այս պահին նման է փորձի՝ իրենց երկու վագոնները միացնելու դեպի Բրյուսել շարժվող արագընթաց ուկրաինական գնացքին: ԵՄ-ին արագացված անդամակցության վերաբերյալ Ուկրաինայի հայտը պետք է առանձին դիտարկել՛՛,-ասել է նա:

 

 

  • Կիսվել: