Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում իր դեսպանին Մոսկվայից՝ խորհրդակցությունների համար
Մոլդովան հետ է կանչում Մոսկվայում իր դեսպանին` խորհրդակցությունների համար։ Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարությունը։
Որոշումը կայացվել է Ստեֆան Վոդայի շրջանի Կրոկմազ բնակավայրում անօդաչու թռչող սարքի անկումից ու պայթյունից հետո։
Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը միջադեպը որակել է երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լուրջ խախտում՝ նշելով, որ այն սպառնալիքի տակ է դրել քաղաքացիների անվտանգությունը:



