չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Մոդին Մումբայում հյուրընկալել է Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին

Մոդին Մումբայում հյուրընկալել է Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Մումբայում հյուրընկալել է Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին: Առևտրային հարաբերությունների խորացման համատեքստում կողմերը կհայտարարեն Մեծ Բրիտանիայում Հնդկաստանի լրացուցիչ ներդրումների մասին:

Ըստ Սթարմերի գրասենյակի՝ հնդկական 64 ընկերություն 1,3 միլիարդ ֆունտ ստեռլինգի ներդրումներ կանի Բրիտանիայում: Հնդկաստանը և Մեծ Բրիտանիան մինչև 2040 թվականը մտադիր են երկկողմ առևտուրն ավելացնել ևս 25,5 միլիարդ ֆունտ ստեռլինգով:

  • Կիսվել: