շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
ՌԴ-ի և Ադրբեջանի վարչապետները քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ խոշոր նախագծերի իրականացման հարցերը

ՌԴ-ի և Ադրբեջանի վարչապետները քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ խոշոր նախագծերի իրականացման հարցերը

Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի վարչապետներ Միխայիլ Միշուստինը և Ալի Ասադովը:

Ըստ ՌԴ կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ կողմերը քննարկել են առևտրատնտեսական, գիտատեխնոլոգիական և մշակութային-հումանիտար համագործակցության հարցեր։

Նշվում է նաև, որ հատուկ ուշադրություն է դարձվել արդյունաբերության, էներգետիկայի, տրանսպորտային ենթակառուցվածքների, թվային տնտեսության և այլ ոլորտներում համատեղ խոշոր նախագծերի իրականացմանը: Այդ մասին ասված է ՌԴ կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: