չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Մինսկն աջակցում է Ռուսաստանի դիրքորոշմանը. Լուկաշենկոն

Մինսկն աջակցում է Ռուսաստանի դիրքորոշմանը. Լուկաշենկոն

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Մինսկն աջակցում է Ռուսաստանի դիրքորոշմանը ուկրաինական խաղաղ գործընթացի վերաբերյալ, և այսօր կա ամեն ինչ խաղաղության շուրջ բանակցելու համար։

 

«Ես բացարձակապես պաշտպանում եմ Ռուսաստանի ղեկավարության դիրքորոշումը այս հակամարտության խաղաղ գործընթացի վերաբերյալ:

 

Ես բացարձակապես սատարում եմ դրան: Այսօր ամեն ինչ կա նստելու և բանակցելու համար: Եթե նրանք չեն ցանկանում, պարզ է, թե ինչու չեն ուզում»,- ասել է Լուկաշենկոն։

 

Նրա խոսքով ՝ «եթե օվկիանոսից այն կողմ ցանկանան խոսել խաղաղության մասին, ապա Ուկրաինայում էլ այդ ձայնը կլսեն»։

«Ուկրաինացիները, հատկապես բնակչությունը, պետք է իմանան՝ դա մեզանից կախված չէ, գնդակը մյուս կողմում է»,- հայտարարել է Լուկաշենկոն։

  • Կիսվել: