ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մինսկի ձևաչափն արդեն կորցրել է իր նշանակությունը. Վրաստանի նախկին նախագահ

Մինսկի ձևաչափն արդեն կորցրել է իր նշանակությունը. Վրաստանի նախկին նախագահ

«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմն ազդում է մեր ողջ տարածաշրջանի վրա։ Կարծում եմ՝ Բաքվի Գլոբալ ֆորումի ծրագրի շրջանակներում առաջադրված հարցերի պատասխանների որոնումը կարևոր է Ադրբեջանի, Վրաստանի և ընդհանուր առմամբ Եվրոպայի համար»։

Այս մասին լրագրողներին ասել է Վրաստանի նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, հայտնում է ԱՊԱ-ն։

«Վրաստանն ու Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են, մյուս կողմից՝ մենք լավ հարաբերություններ ունենք նաև Հայաստանի հետ։

Այս ամենը հաշվի առնելով՝ կարելի է ասել, որ թբիլիսյան ֆորմատը կլիներ չեզոք, լոկալ, կոնկրետ հարցերի վրա կենտրոնացած, կլիներ հենց Կովկասի ձեւաչափը» ,- ասել  Վրաստանի նախկին նախագահը։

  • Կիսվել: