Մինեապոլիսի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել, հինգը՝ վիրավորվել
Մինեապոլիսի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել, առնվազն հինգը՝ վիրավորվել, հաղորդում է CBS News-ը։ Ենթադրյալ հրաձիգը նույնպես մահացած է։
Ոստիկանության տվյալներով՝ հրաձգության մասին ահազանգը ստացվել է տեղական ժամանակով մոտ 16:30-ին։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները բազմահարկ բնակելի շենքում հայտնաբերել են մեկ վիրավորի։ Կրակոցների ձայներ լսելով՝ ոստիկանները բարձրացել են վերին հարկեր։ Մակարդակներից մեկում, ինչպես ճշտել է ոստիկանության ներկայացուցիչը, տեսանելիությունը սահմանափակված է եղել խիտ մշուշի պատճառով։ Մեկ ոստիկան ոտքից վիրավորվել է, տուժել են նաև ևս երկու ոստիկաններ։
ԶԼՄ-ների տվյալներով՝ ենթադրյալ հրաձիգը մահացել է ինքն իրեն պատճառած հրազենային վնասվածքից։
Հանցագործության դրդապատճառը դեռևս չի պարզվել։ Աղբյուրները հայտնել են, որ տղամարդուն չորեքշաբթի օրը ցերեկը վտարել էին բնակարանից։



