Մինչեւ 2100 թվականը ԵՄ բնակչությունը կարող է կրճատվել ավելի քան 50 մլն մարդով
Եվրոստատի նոր կանխատեսման համաձայն՝ Մինչեւ 2100 թվականը ԵՄ բնակչությունը կարող է կրճատվել 11,7 տոկոսով կամ մոտ 53 մլն մարդով։
ԵՄ բնակչությունը, կանխատեսումների համաձայն, մինչեւ 2029թ․ կաճի աննշան՝ հասնելով 453 միլիոնի, որից հետո կսկսվի երկարատեւ անկում: Դարավերջին բնակչությունը կարող է իջնել 400 միլիոնից ցածր։
Միեւնույն ժամանակ, բնակչության կառուցվածքը զգալիորեն կփոխվի. երիտասարդ եւ աշխատանքային տարիքի քաղաքացիների թիվը կնվազի, մինչդեռ 80 տարեկանից բարձր մարդկանց բաժինը կկրկնապատկվի։
Հիմնական պատճառներից մեկը ծնելիության մակարդակի անկումն է: Ծնելիության միջին մակարդակը կազմում է մոտ 1.3 երեխա մեկ կնոջ հաշվով, ինչը զգալիորեն ցածր է բնակչության վերարտադրման մակարդակից։
Խնդիրն արդեն նկատելի է որոշ երկրներում: Օրինակ, ֆրանսիական իշխանությունների տվյալներով՝ դպրոցականների թիվը մինչեւ 2035թ․ կնվազի ավելի քան 1.5 միլիոնով: 2025թ․ Ֆրանսիայում Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր առաջին անգամ մահացության մակարդակը կգերազանցի ծնելիության մակարդակը։
ԵՄ գրեթե բոլոր երկրները բախվում են նման ժողովրդագրական մարտահրավերների, ինչը ստիպում է կառավարություններին միջոցներ ձեռնարկել ծնելիությունը խթանելու համար։


