Միջուկային հակամարտությունն իրական է․ Մեդվեդև
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է միջուկային հակամարտության իրականության մասին։
«Ինձ հաճախ մեղադրում են միջուկային հիստերիա հրահրելու մեջ։ Դե ստացեք։
Երբ ես գրում եմ միջուկային հակամարտության մասին, դա հենց այնպես չեմ գրում։ Դա իրական է։ Եվ արագ։ Ոչ մեկին դա պետք չէ», - գրել է նա իր Telegram ալիքում։
Հունիսի 13-ի գիշերը Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) սկսեցին «Վերածնվող առյուծ» անվամբ լայնածավալ գործողություն, որի շրջանակներում ՌՕՈՒ-ն հարվածներ է հասցնում տարածաշրջանում գտնվող ռազմական թիրախներին և միջուկային ծրագրի օբյեկտներին։
Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ գործողությունը նպատակ ունի կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, ըստ իսրայելական զինվորականների և հետախուզության, Իրանը կարճ ժամանակում մոտեցել է միջուկային զենք ստեղծելու «անվերադարձ կետին»։