շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ադրբեջանի ԱԳՆ-ն «չնկատեց» Կիևում Ադրբեջանի դեսպանատան հրթիռակոծությունը. Turan

Ադրբեջանի ԱԳՆ-ն «չնկատեց» Կիևում Ադրբեջանի դեսպանատան հրթիռակոծությունը. Turan

Կիևին ուղղված հրթիռային հարվածներից մեկի արդյունքում լուրջ վնաս է հասցվել Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան շենքին։

"Հրթիռն ընկել է մոտակայքում գտնվող բնակելի շենքի վրա, իսկ հարվածային ալիքը կոտրել է պատուհանները եւ վնասել շենքի պատերը։ Սա արդեն երկրորդ նման դեպքն է։ Երկու ամիս առաջ նույնպիսի հրթիռային հարված էր հասցվել դեսպանատան շենքին, որը գտնվում է Ուկրաինայի մայրաքաղաքի Գլիբոչիցկի փողոցում։

Չնայած Ադրբեջանի քաղաքացիների, դիվանագետների կյանքի համար իրական սպառնալիքին, պաշտոնական Բաքուն ոչ մի կերպ չի արտահայտել իր վերաբերմունքը տեղի ունեցածի վերաբերյալ", - նշում է ադրբեջանական Turan պարբերականը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: