Միացյալ Նահանգները մոտ է Իրանի հետ երկարաժամկետ համաձայնագրի կնքմանը․ ԱՄՆ փոխնախագահ
ԱՄՆ-ն մոտ է Իրանի հետ երկարաժամկետ համաձայնագրի կնքմանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
Նա, մասնավորապես, նշել է. «Այս պահին ես կարծում եմ, որ մենք գտնվում ենք այնպիսի դիրքում, որ կարող ենք հասնել այնպիսի համաձայնագրի, որը տնտեսապես լավ կլինի Միացյալ Նահանգների համար, և որը իսկապես կլուծի Իրանի միջուկային ծրագրի խնդիրը՝ ոչ միայն հիմա, ոչ միայն Դոնալդ Թրամփի նախագահության ընթացքում, այլև երկարաժամկետ հեռանկարում։
Որպեսզի երբ իմ երեխաները մեծանան, կարողանան ասել՝ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա։ Սա մեր քաղաքականության նպատակն է, և կարծում եմ, որ մենք շատ մոտ ենք դրան հասնելուն։ Բայց մենք դեռ պետք է ծալենք թևքերը և քրտնաջան աշխատանք կատարենք, և մենք կշարունակենք դա անել»:
Տեսանյութը՝ այստեղ:


