Միացյալ Նահանգների և Իրանի գործարքը կներառի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները․ ԱՄՆ փոխնախագահ
ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորման համաձայնությունները կընդգրկեն նաև Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները։ Այս մասին ամերիկացի լրագրող Մեգին Քելիին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
Նա, մասնավորապես, նշել է. «Սա տարածաշրջանային խաղաղության գործարք է։ Այն ներառելու է [Պարսից] ծոցը, ներառելու է Իսրայելը, ներառելու է Լիբանանը։ Գաղափարն այն է, որ սա տարածաշրջանային խաղաղության իսկական համաձայնագիր է»:
Հիշեցնենք, որ հունիսի 15-ի գիշերը ԱՄՆ-ի, Իրանի և որպես միջնորդ հանդես եկող Պակիստանի պաշտոնատար անձինք հաստատել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև 60-օրյա զինադադարի շուրջ համաձայնության գալու փաստը։ Սպասվում է, որ փաստաթուղթը կստորագրվի հունիսի 19-ին Ժնևում։



