շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Մեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. Պեսկով

Մեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. Պեսկով

Մեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում Իզվեստիա-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք գիտենք, որ հիմա ներկայիս ղեկավարությունը, ես կասեի, արհեստականորեն փորձում է երկիրը դնել խաչմերուկում, պատրաստվում է երկրի համար ընտրություն կազմակերպել՝ գնալ դեպի Եվրոպա՞, թե՞ դեպի ԵԱՏՄ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Միևնույն ժամանակ նա հիշեցրել է, որ Ռուսաստանին քաջ հայտնի է նաև ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը։

«Հայաստանն արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ դե ֆակտո փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին»,- ասել է նա։

Պեսկովի խոսքով ԵԱՏՄ-ին անդամակցությունն իր օգուտներով գերակշռում է Հայաստանի համար, քանի որ այդպես երկիրն ավելի արագ է զարգանում։

«Մենք համոզված ենք, որ եթե կշեռքի նժարներին դնենք եվրոպական կողմնորոշումը կամ կողմնորոշումը դեպի ԵԱՏՄ, ապա ԵԱՏՄ-ն Հայաստանի համար գերակշռում է։ Դա ավելի շահավետ է հայերի համար: Դա ավելի շահավետ է, նրանք ավելի շատ փող են աշխատում ԵԱՏՄ-ում, նրանք ավելի լավ ապագա ունեն ԵԱՏՄ-ի հետ, նրանք ավելի արագ են զարգանում ԵԱՏՄ-ի հետ։ Եվրոպայի հետ նման բան չի լինի»,- նշել է նա։

Պեսկովն ընդգծել է, որ ամեն դեպքում որոշումներ կայացնողը հայ ժողովուրդն է։

«Եվ նախագահ Պուտինն ասել է՝ մեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար։ Ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում»,- եզրափակել է նա։

  • Կիսվել: